Գիտնականները հերքել են նիհարելու հետ կապված ամենատարածված միֆերից մեկը

Գիտնականները հերքել են նիհարելու հետ կապված ամենատարածված միֆերից մեկը

ԱՄՆ Արիզոնայի համալսարանի գիտնականները բացառել են «արագ» ածխաջրերի ու գիրացման միջև կապը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում ամելով Advances in Nutrition ամսագրում հրապարակված հոդվածին։

Հեղինակների խոսքով՝ բարձր գլիկեմիկ ինդեքսով (արագ ածխաջրեր) մթերքները չեն ազդում մարդու քաշի վրա։ Արագ ածխաջրերի շարքում դասվում են, օրինակ՝ խուրման, սպիտակ հացը, բրինձը, մեղրը, կարտոֆիլը և այլն։

Հետազոտողները խորհուրդ են տվել երկարատև ածխաջրային դիետաներից խուսափել, քանի որ դրանք շատ անհրաժեշտ են օրգանիզմի համար։

«Սննդի հետ լայն սպեկտրի ածխաջրերի օգտագործումը՝ սպիտակ հացից մինչև մանրահատիկներ, առողջարար են և գիրացման պատճառ չեն հանդիսանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում