Հայիթիում կրկին հզոր երկրաշարժ է եղել

Հայիթիում կրկին հզոր երկրաշարժ է եղել

Հայիթիում 5,8 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել,- գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Եվրոպական-Միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնին։

Շաբաթ օրը Հայիթիում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից մեկ օր հետո գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 5,8 մագնիտուդ հզորությամբ։

Էպիկենտրոնը գտնվել է 41 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Լե-Կե քաղաքի տարածքում։ Ցնցման օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում