Ծառատունկ՝ նվիրված Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26 –ին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանն այսօր մասնակցել են Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26–ին նվիրված ծառատունկի։ Այս մասին հյատնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Ծառատունկին մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
Տնկիները Միացյալ Թագավորության և Իտալիայի ժողովուրդների նվերն են Հայաստանին։
Կարծիքներ