Կանանց անհատական ԵԱ․ Մկրտչյանը, Դանիելյանը և Սարգսյանը հաղթանակ են տարել 4-րդ տուրում
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։
Կայացել են 4-րդ խաղափուլի հանդիպումները։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը հաղթանակ են տոնել այս տուրում։
Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 4-րդ և 7-րդ հորիզոնականները:
Կարծիքներ