Ինչպես են բաշխվել մաքսատուրքի արտոնությամբ 8000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցները. ՊԵԿ

Ինչպես են բաշխվել մաքսատուրքի արտոնությամբ 8000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցները. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հայտարարությունը․

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 28-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
454 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) շուրջ 15%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

4795 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 96%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում