Ժամը 18:00-ից Երևանի մի քանի հասցեում գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը:
Այս պահին գազ չունեն Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների սպառողները:
Կարծիքներ