Էլբրուս բարձրանալիս կորած կին զբոսաշրջիկին եւ ուղեվարին մեռած են գտել

Էլբրուս բարձրանալիս կորած կին զբոսաշրջիկին եւ ուղեվարին մեռած են գտել

 Երկու մարդու՝ աղջկա եւ ուղեվարի մարմինները, որոնց փնտրում Էին ապրիլի 23-ից, հայտնաբերել են Էլբրուս լեռան հյուսիսային լանջին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատում:

«Էլբրուսի հյուսիսային լանջին հայտնաբերել են ավելի վաղ կորած աղջկա եւ ուղեվարի մարմինները»,-ասել Է փրկարարական ջոկատի ներկայացուցիչը:

Ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրությունից զոհվածների մարմինների տարհանման գործողությունը պլանավորվում Է մայիսի 3-ին: Հնարավոր Է՝ փրկարարները կներգրավեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ավիացիան:

Ռուսաստանի ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային փրկարարա-որոնողական ջոկատի տեղեկատվության համաձայն, երկու մարդուց՝ ուղեվարից եւ իգական սեռի զբոսաշրջիկից բաղկացած կորած խումբը գրանցվել Էր երթուղու եւ վերադարձի ստուգվող ժամանակի նշմամբ: Ըստ պլանի, խումբը պետք Է տեղում լիներ ապրիլի 21-ին, սակայն դա տեղի չի ունեցել:

Զբոսաշրջիկի հետ կապը վերջին անգամ եղել Է ապրիլի 17-ին:

Նա հորը հայտնել Էր, որ ինքն ու ուղեվարը գտնվում են գագաթից 200 մետր հեռավորությամբ, բայց վատ եղանակի պատճառով հարկադրված են «արդեն երկրորդ գիշերն անցկացնել ձյան մեջ», հաղորդել են փրկարարները: Ապրիլի 23-ին սկսվել են որոնումները, որոնք անցկացվել են միանգամից երկու կողմից. գլխավոր ստորաբաժանման փրկարարները կորածներին գտել են Էմանուելի բացատի, իսկ Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատի փրկարարները՝ Կաբարդինո-Բալկարիայի ՄերձԷլերուսյան կողմից Պաստուխովի ժայռերի հյուսիսային լանջին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում