Դեմբելեն ցանկանում է մնալ Բարսելոնայում
Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»՝ առանց աշխատավարձի կրճատման, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում, փոխանցում է armsport.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» սպասում է ֆինանսական խնդիրների լուծմանը, ուստի չի շտապում նոր պայմանագիր առաջարկել խաղացողին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և Լիվերպուլը։
Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ