Հանրապետության տարածքում կեսօրից հետ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում կեսօրից հետ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 4-9-ը կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ սպասվում է նաև կարկուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում