Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար․ Միրզոյան

Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․

«Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար: Ակնկալում եմ սերտ գործակցություն երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում