Ամեն համայնք ունի իր խնդիրները, որոնք պետք է գույքագրվեն և ստանան լուծումներ. Ավինյանը հանդիպել է Աջափնյակի բնակիչներին
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին: Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Յուրաքանչյուր համայնք ու թաղամաս ունի իր սեփական խնդիրները, որոնք պետք է նախ գույքագրվեն և, իհարկե, ստանան համապատասխան լուծումներ»,-նշել է փոխքաղաքապետը:
Նրա խոսքով՝ բնակիչների մտահոգությունների շրջանակը հիմնականում վերաբերել է քաղաքաշինական և կոմունալ խնդիրներին, որոնց հասցեագրումը Աջափնյակ համայնքն ու բուն Երևանը դարձնելու է քաղաք՝ մարդկա՛նց համար:
Կարծիքներ