Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում