ՆԱՏՕ-ի երկրները կարող են Ուկրաինային մատակարարել Patriot համակարգեր. Շոլց
ՆԱՏՕ-ի երկրները կարող են Ուկրաինային մատակարարել 6 Patriot համակարգ, Գերմանիայից մատակարարվող համակարգի հետ միասին ընդհանուր թիվը կլինի 7, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ԵՄ երկօրյա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում Կիևին լրացուցիչ Patriot համակարգեր մատակարարելու հնարավորություն կա։ «Դրանցից մեկը մերն է, հուսով ենք, որ կլինի լրացուցիչ վեցը»,- ասել է նա ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել համապատասխան նախաձեռնությամբ։
Կարծիքներ