Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերածություններ կան

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերածություններ կան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են ավերվածությունների մասին։ Իր հերթին Սուլուսարայի ղեկավարը հայտնել է, որ գյուղերից մեկում ավերածություններ կան։ Փլվել են հիմնականում հին ու խարխուլ տները։

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում