Ռոնալդուն չի զրկվի ավագի թևկապից. Սանթուշ
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը նշել է, որ չի զրկի Կրիշտիանու Ռոնալդուին ավագի թևկապից: Նա քննադատության է ենթարկվել, երբ Սերբիայի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպման ավարտին, դժգոհ լինելով մրցավարի որոշումից, նետել է ավագի թևկապն ու լքել խաղադաշտը:
«Դա հիասթափության պահ էր: Կրիշտիանուն կմնա թիմի ավագը: Նա օրինակ է բոլորի համար: Եթե նա վիրավորեր մարզչին կամ նրա թիմակիցներին, մենք կմտածեինք ավագին փոխելու մասին, բայց նման բան տեղի չի ունեցել: Նա միշտ ցանկանում է հաղթել և ամեն ինչ տալիս է իր թիմին», – Սանթուշին է մեջբերում Football Italia-ն:
Կարծիքներ