Մյանմայում «աղբային խռովություն» է սկսվել
Մյանմայում զոհված ցուցարարների թիվը հասել է առնվազն 500-ի. քաղաքացիները «աղբային խռովություն» են հայտարարել: Այս մասին երեքշաբթի հայտնում է Reuters-ը:
Գիշերը ցուցարարները մոմավառությամբ հարգել են զոհերի հիշատակն ու քաղաքացիական անհնազանդության նոր ակցիա սկսել՝ քաղաքացիներին կոչ անելով աղբը փողոց նետել:
Բացի դրանից, Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան հայտնել է նախօրեին 14 խաղաղ բնակիչների սպանության մասին:
Ականատեսներն ասում են, որ Հարավային Դագոն շրջանում ուժայինները կիրառել են նախկինից ավելի հզոր զենքեր, որպեսզի մաքրեն աղբի ու ավազի պարկերի բարիկադները։
Կարծիքներ