Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու և Մարտակերտի շրջանում կիրառել է հրաձգային զենք
Օգոստոսի 22-ին` ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայություից՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարծիքներ