Նորություն հայրենադարձների համար. մեկնարկել է հայոց լեզվի անվճար դասընթացների երրորդ փուլը
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հայոց լեզվի անվճար դասընթացների երրորդ փուլի մեկնարկի և հայտերի ընդունման մասին:
Դասընթացներին արդեն մասնակցել են 160 հայրենադարձներ, իսկ մինչև սեպտեմբեր սպասում են ևս 80-ին։ Այս եռամսյա դասընթացները հնարավորություն կտան առաջին ամիսների ընթացքում հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում, ավելի հեշտ կապ հաստատել տեղացիների հետ և աշխատանք գտնել:
Հայոց լեզվի պարապմունքները կանցկացվեն տարբեր մակարդակներով՝ սկսնակից մինչև խորացված։
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է, պարապմունքները կսկսվեն սեպտեմբերի 28-ից:
Կարծիքներ