Հանգիստ է անցել. Մանրամասներ Դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, և չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:
Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը և գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել և ինչ են խոստացել: Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում:
Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն իսկապես անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, և դատավոր Նախշքարյանի հարցը ևս այդ պատճառով է տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ