Գևորգ Փարսյանը հետմահու պարգևատրել է կապանցի հերոսներին

Գևորգ Փարսյանը հետմահու պարգևատրել է կապանցի հերոսներին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանուն հող հայրենիի նահատակվեցին մոտ հինգ տասնյակ կապանցի քաջ հայորդիներ։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անձամբ է այցելել մարտական գործողությունների ժամանակ զոհված թվով 46 զինծառայողների ընտանիքներ և մեդալներ հանձնել հերոսների ծնողներին և կանանց։

Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ պատերազմի ժամանակ խիզախություն ցուցաբերելու, թշնամու դեմ արիաբար մարտնչելու և կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրելու համար Կապան համայնքի բարձրագույն պարգևով՝ «Կապան» մեդալով, հետմահու պարգևատրվել են 49 կապանցիներ։

Տնայցերի ընթացքում համայնքի ղեկավարը զրուցել է զոհված հերոսների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և պատրաստակամություն հայտնել ցանկացած հարցի դեպքում աջակցել և լինել նրանց կողքին։ Ընտանիքների կողմից բարձրաձայնված որոշ խնդիրներ տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշները ընթացքի մեջ են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում