Բայրաքթարներով հայ զինվորների ռմբահարումը քարոզչության համար օգտագործել են Ալիևն ու Քոչարյանը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի անգամ էլ պիտի խոսեմ սրա մասին․
մինչ այս պահը Բայրաքթարներով հայ զինվորների ռմբահարումը քարոզչության համար օգտագործել են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը, երբ պատերազմի օրերին այդ կադրերը ցուցադրում էր Բաքվի մեծ լեդ էկրաններին՝ իր ժողովրդին ոգևորելու համար և Ռոբերտ Քոչարյանը՝ հայկական հեռուստաընկերություններով՝ որպեսզի համոզի քաղաքացիներին, որ պետք է ընտրել իրեն։
Այս պատմության մեջ միայն մեկ բան է անհայտ․ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը Բայրաքթարների վրա տեղադրված տեսախցիկների ֆիքսած մեր զինվորների սպանություններով կադրերը ստացել է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբից, թե ոչ։ Մնացած ամեն ինչը պարզ է»։
Կարծիքներ