Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 38 մարդ
Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով 38 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրազեն է կիրառել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ՄԱԿ-ի հատուկ հավատարմատար Քրիստին Շրաներ Բուրգեները:
«Փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո այսօր ամենասարսափելի օրն էր: Զոհվել է 38 անձ, փետրվարի 1-ից մինչ օրս զոհերի թիվը գերազանցում է 50-ը»,- ասել է նա:
Ոստիկանությունը հավաքը ցրելու համար կիրառել է գնդացիր:
Կարծիքներ