Սպանություն Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կարծիքներ