Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Ի պատասխան լրատվամիջոցների՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։
«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,-գրել է Բաղդասարյանը։
Կարծիքներ