Իրանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել

Իրանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել

Իրանի ոստիկանությունը մահապարտ ահաբեկչի է ձերբակալել, ով պատրաստվում էր հարձակումներ իրականացնել երկրի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում, փոխանցում է Tasnim- ը:

Չորեքշաբթի Թեհրանի ոստիկանապետը լրագրողներին տեղեկացրել է, որ ահաբեկիչը ձերբակալվել է Թեհրանը Կումին կապող մայրուղու վրա գտնվող վճարովի կայանատեղիում:

Գեներալ Հոսեյն Ռահիմին հայտնել է, որ ձերբակալվածն Իրանի քաղաքացի է, ով ավոմեքենա էր վարձել Թեհրանից դուրս գալու համար, իսկ հետո զնեքի սպառնալիքով պատանդ էր վերցրել վարորդին:

Ոստիկանությունը ձերբակալել էր ահաբեկչին, իսկ սակրավորները երկու փամփուշտով զենք, ականապատ բաճկոններ, հրկիզիչ սարքեր եւ ուժգին պայթյունի համար բավականին հզոր պայթուցիկ էին առգրավել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում