Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1562-ով
Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1562-ով, 30 մարդ մահացել է: Այդ մասին տեղեկացնում է StopCov կայքը:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում բուժհիմնարկները լքել է 1490 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 312 349 հիվանդ: Մահացել է 4499 վարակակիր:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին:
Կարծիքներ