Փակվել են Լատինական Ամերիկայի միգրանտների գրասենյակները. CBS News
Թրամփի վարչակազմը փակում է Լատինական Ամերիկայի փաստաթղթերի մշակման գրասենյակները, որոնք Բայդենի վարչակազմը ստեղծել է միգրանտներին օրինական ներգաղթի հնարավորություններ ընձեռելու և հարավային սահմանը ապօրինի հատելուց նրանց հետ պահելու համար։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր կողմից ձեռք բերված կառավարության ներքին փաստաթղթերին:
Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորում և Գվատեմալայում ստեղծված գրասենյակները թույլ են տվել որոշ միգրանտների, ովքեր ապրում են այդ երկրներում կամ անցնում են դրանց միջով, դիմել այնպիսի ծրագրերի, որոնք թույլ կտան նրանց օրինական կերպով մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթերում ասվում է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աշխատանքը այս վայրերում։
Կարծիքներ