Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում  ՌԴ ՊՆ-ն:

Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 297 տոննա մարդասիրական բեռ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում