Մի ստախոս կին է դիմակազրկվել ֆեյսբուքում
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի հետաքրքրական գրառում է կատարել սոցիալական այդ ցանցի մեկ այլ օգտատիրոջ՝ Աննա Պետրոսյանի վերաբերյալ: Օգտատերը «Դպրոցականների հարգելի ծնողներ՝ ուշադրություն ֆեյսբուքում հայտնվել է ակնհայտ ստեր տարածող կին՝ հեռու մնացեք դուք և ձեր երեխաները» վերտառությամբ հոդվածում ընդգծել է, որ հիշյալ տիկինն ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածում կրթության ոլորտի վերաբերյալ: Օգտատերը նշել է, որ այս կինն իր էջում կեղծ լուրեր է տարածում, թե իբր Հայաստանի դպրոցներ են բերվել սեռական դաստիարակության մասին պատմող գրքեր և, որ արդեն իսկ դասավանդվելու է այդպիսի առարկա, անգամ նշել է, որ կան դասագրքեր: «Այս կնոջ ակնհայտ կեղծ ապատեղեկատվությունը, իհարկե, հերքվեց՝ ԿԳՄՍ փոխնախարարի կողմից, անգամ Հանրային հեռուստաընկերությունը մի մեծ ռեպորտաժ պատրաստեց այդ կապակցությամբ, որում մասնագետները և ծնողները հերքեցին այդ զազրելի սուտը, իսկ դպրոցներում նման առարկա ընդհանրապես նախատեսված էլ չէ: Հերքումից հետո հասարակությունը պարսավանքի ենթարկեց այս կնոջը, սակայն դա նրան չկանգնեցրեց և նա շարունակում է տարածել իր վտանգավոր ապատեղեկատվությունը», - շարունակել է օգտատերն ու հավելել, որ Աննա Պետրոսյանն իր էջում գրել է նաև, թե իբր ԿԳՄՍ նախարարի հրամանով Հայաստանի դպրոցներում աշակերտները պետք է ենթարկվեն պարտադիր թեստավորման, իսկ դրանից հետո պարտադիր պատվաստման: Սակայն այդ սուտը ևս երկար չի ապրել, քանի որ բոլորը գիտեն, որ թեստավորումը և պատվաստումը չի կարող ստիպողաբար լինել և այդ մասին մասնագետները և Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են: Ըստ ֆեյսբուքյան հրապարակման՝ այս կինը տարածել է նաև տեղեկատվություն, թե պատվաստումների ու թեստավորման հարցում անգամ նախարարությունից հանձնարարական է տրվել դպրոցների տնօրեններին և նշել, որ եթե հանձնարարությունը չկատարվի նրանք պատժվելու են: Սակայն ֆեյսբուքյան օգտատիրոջ դիտարկմամբ ներկա իշխանությունները նման հանձնարարական չէին կարող տալ և դա առավել քան բնորոշ է նախկին իշխանություններին՝ ակնարկելով, որ հենց նրանք էլ կանգնած են «Աննա Պետրոսյան» օգտատիրոջ թիկունքում: Եվ հավանաբար շատ լավ ճանաչելով «Աննա Պետրոսյան» օգտատիրոջը՝ նրան հորդորել է, որ հանդես գա իր սեփական ազգանունով բավարարվի միայն Կարապի լճի մոտ Քոչարյանի ծնունդը նշելով ու դատարանների դիմաց նրան ու նրա թիմակիցներին սատարելով՝ այստեղ էլ ակնարկելով տիկնոջ ու Քոչարյանի մերձավոր շրջապատի կապը: Ֆեյսբուքյան օգտատերը իր գրառման վերջում հետգրությամբ դիմել է ծնողներին՝ ընդգծելով « Սիրելի՛ ծնողներ, պարզապես մի հետևեք այս կնոջ գրածներին և ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր երեխաներին հեռու պահեք սթրեսից»:
Հ.Գ. – Փաստորեն այս ամենից շատ լավ հասկացվում է Կրթության նախարարության ու նախարարի դեմ սանձազերծված աղմուկի հեղինակների ինքությունն ու պարզ է դառնում, որ այդ ամենը հորինվածքների ժանրից է:
Կարծիքներ