Մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը
76 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ Ալան Փարքերը, հաղորդում է The Guardian-ը։
Ռեժիսորի մահվան լուրը հայտնել Է վերջինիս ներկայացուցիչը, որը հայտարարել է, որ Փարքերը մահացել է ուրբաթ՝ «երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո»։
Փարքերի ռեժիսորական կարիերան սկսվել է 60-ականների վերջին։ Ռեժիսորի ամենահայտնի ստեղծագործություններից են «Կեսգիշերային ճեպընթաց» և «Միսիսիպին կրակի մեջ» ֆիլմերը։ Երկու ֆիլմերի համար էլ Պարկերը ներկայացվել է «Օսկարի»։
2002 թվականին ռեժիսորը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով: Իր աշխատաքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի և հետուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր։
Կարծիքներ