ԱՄՆ-ում անծանոթը Բրուքլինի կամրջի վրա անմահացրել է առանց վկաների ամուսնացող զույգի միակ հարսանեկան լուսանկարը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում անծանոթը Բրուքլինի կամրջի վրա անմահացրել է առանց վկաների ամուսնացող զույգի միակ հարսանեկան լուսանկարը (լուսանկարներ)

ՄՆ-ում 26-ամյա Նևոնա Ֆրիդմանը Նյու Յորքի ամենահին կախովի կամուրջներից մեկի՝ Բրուքլինի կամրջի վրա լուսանկարել է առանց վկաների ամուսնացող զույգի միակ հարսանեկան լուսանկարը, գրում է Daily Mail-ը։

Ֆրիդմանի խոսքով՝ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, երբ հասկացել է, որ զույգը ամուսնության երդումներ է փոխանակում առանց լուսանկարչի կամ հարազատների ներկայության, ուստի որոշել է անմահացնել պահը։

«Ինձ համար հարսանեկան արարողությունիցս լուսանկար չունենալը ցավալի կլինի»,- հայտնել է աղջիկը։

Ֆրիդմանը զույգի՝ մայրամուտի շողերի ներքո արված լուսանկարը տեղադրել է համացանցում։

Ի վերջո, նորապսակների՝ 32-ամյա Նիկոլինա Կովալենկոյի և 30-ամյա  Ստեֆան Պոնովայի ընկերը նկատել է աղջկա գրառումը և Ֆրիդմանը կարողացել է զույգին ուղարկել իրենց միակ հարսանեկան լուսանկարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում