Բելգրադի մոտ գտնվող ֆաբրիկայում պայթյունների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 16 մարդ
Բելգրադի մերձակայքում գտնվող հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում պայթյունների հետևանքով տուժել է 16 մարդ, զոհվել է երկուսը, հաղորդել Է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուժեղ պայթյունը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքի հարավային մուտքի Բուբան-Պոտոկ շրջանում ՝ Edepro հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում։ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել 11 մեքենա եւ 36 հրշեջ:
«Արտակարգ իրավիճակների գերատեսչության աշխատակիցները կայունացրել են պայթյունի հետևանքները, որը տեղի է ունեցել Լեշտանի շրջանային ճանապարհին գտնվող հրթիռների ֆաբրիկայում, եւ ներկայում հաստատված տեղեկատվության համաձայն՝ զոհվել է երկու մարդ, իսկ 16-ը տուժել են»,- մեջբերում է ՆԳՆ-ն Բելգրադի հրշեջ-փրկարարական բրիգադի հրամանատար Միլոշ Մայստորովիչի խոսքը:
Կարծիքներ