Բողոքի ցույցեր Թուրքիայում. պահանջում են կառավարության հրաժարականը
Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել Ստամբուլում և Անկարայում ՝ պահանջելով կառավարության հրաժարականը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Մարդիկ դժգոհ են, որ լիրան փլուզվել է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 23-ի երեկոյան 13,4 լիրա է տրվել մեկ դոլարի դիմաց։
Բողոքի ակցիաների հետ կապված ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։
Ազգային արժույթի ռեկորդային անկումից հետո մարդիկ վախենում են սննդամթերքի գների աճից։
Կարծիքներ