ԲԿՄԱ-ն և «Էրեբունի»-ն շարունակում են հաջող ելույթները Հայաստանի բասկետբոլի առաջնությունում

ԲԿՄԱ-ն և «Էրեբունի»-ն շարունակում են հաջող ելույթները Հայաստանի բասկետբոլի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը` Ա լիգան, շարունակվում է:

Հերթական տուրում ԲԿՄԱ-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 111:86 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը վաստակած 33 միավորով Վենջի Վոլիսն էր (ԲԿՄԱ): Նա նաև 23 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունի»-ն և ՖԻՄԱ-ն: «Էրեբունի»-ն տոնեց չորրորդ հաղթանակը՝ 128:81 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը 32 միավորով Ջալիլ Մայերսն էր («Էրեբունի»): Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում