ԱՄՆ-ում այսօր նշում են Գոհատոնը
Գոհունակության օրը ամերիկյան սիրված տոներից է, որն ամեն տարի նշվում է նոյեմբեր ամսվա 4-րդ հինգշաբթի օրը։ Այս տոնը մարդիկ ավանդաբար նշում են ընտանեկան հավաքներով ու հայացք են նետում դեպի անցյալը՝ արժևորելով ու իրենց գոհունակությունը հայտնելով այն ամենի համար, ինչ ունեն և ինչի կարողացել են հասնել։
Այս տարի տոնի առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերականգնեց իր գեղեցիկ ավանդույթներից մեկը: «Գոհունակության տոնի առթիվ դեսպանության դիվանագիտական անձնակազմը քաղցր հյուրասիրությամբ իր երախտիքն է հայտնում դեսպանության տեղացի աշխատակիցներին՝ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրված աշխատանքի համար։ Թեպետ վերջին մեկ տարին լեցուն էր մարտահրավերներով, սակայն շնորհակալ ենք, որ հնարավորություն ունենք միասին հավաքվել ու մեր գործընկերների ու բարեկամների հետ հիշարժան պահեր անցկացնել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ