Կոնգոյի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում
Կիրակի օրը Կոնգոյի Հանրապետությունում ավարտվել են խորհրդարանական և տեղական ընտրությունները։ Նրանք անցել են հանգիստ մթնոլորտում, հաղորդում է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը:
Նրա խոսքով, թեև որոշ ընտրատեղամասեր, որոնց ընդհանուր թիվը հասնում է 6,5 հազարի, բացվել են մեկ ժամ ուշացումով, սակայն քվեարկությունն անցել է նորմալ ռեժիմով։ Երկրի կառավարության որոշմամբ՝ հուլիսի 10-ին փակվել են նրա արտաքին սահմանները, մայրաքաղաք Բրազավիլում և այլ խոշոր քաղաքներում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։
Ազգային ժողովի 151 տեղի համար պայքարում էին ավելի քան 2000 թեկնածուներ։ Ակնկալվում է, որ իշխող Կոնգոյի Աշխատանքային կուսակցությունը (CPT)՝ գործող նախագահ Դենիս Սասու Նգեսսոյի գլխավորությամբ, կպահպանի բացարձակ մեծամասնությունը նոր խորհրդարանում։
Կարծիքներ