Էրդողանը Լապիդի հետ քննարկել է թուրք-իսրայելական հարաբերությունները

Էրդողանը Լապիդի հետ քննարկել է թուրք-իսրայելական հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսով քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդի հետ, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը Twitter-ում։

«Նախագահը հաջողություն է մաղթել Յաիր Լապիդին նոր պաշտոնում, նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- ասված է ուղերձում։

Էրդողանը, ինչպես նշվում է, հույս է հայտնել նաեւ Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոյի պահպանման համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում