Սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցվել են

Սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցվել են

Արդարադատության նախարարի հրամանով՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցվել են։

Քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ փաստագրվել է, որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլիի Չիտչյանի գործողություններում առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի խախտում:

Արդյունքում, հաշվի առնելով վերջինիս՝ դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը, արդարադատության նախարարի՝ 2023 դեկտեմբերի 22-ի N 96-Ա որոշմամբ Արսեն Վասիլիի Չիտչյանի որակավորումը դադարեցվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում