Մեր բախտը չբերեց. Չավին՝ ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության մասին

Մեր բախտը չբերեց. Չավին՝ ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Կատալոնացիները 1/16 եզրափակիչում կմրցեն «Նապոլիի» հետ։

«Մեր բախտը չբերեց։ Այդ հանդիպումը Մարադոնայի հիշատակի ևս մեկ օր կլինի։ Մենք պետք է բարձր մակարդակի հանդիպում անցկացնենք, քանի որ «Նապոլին» Չեմպիոնների լիգայի մակարդակի ակումբ է։ Նախքան այս խաղը դեռ երկու ամիս կա և հույս ունեմ, որ մենք ավելի լավ մարզավիճակում կմոտենանք   խաղին։ Մենք աշխատում ենք, որ «Բարսան» վերադառնա այնտեղ, որտեղ իր արժանի տեղն է։ Պետք է փորձել հաղթել Եվրոպա լիգայում, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք»,- ասել է Չավին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում