Նորվեգիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի մի շարք նոր միջոցների մասին
Նորվեգիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի մի շարք նոր միջոցների մասին, ներառյալ՝ բարերում ալկոհոլ մատուցելու արգելքը, փոխանցում է BBC-ն։
Երկրում նոր դեպքերի թիվն աճում է։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են, որ առանց ավելի խիստ սահմանափակումների, երկիրը կարող է վարակման օրական ավելի քան 90 000 դեպքի բախվել։
Կառավարությունում նշել են, որ զինվորականներ են ներգրավվել պատվաստումների արշավին օգնելու համար: Ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաեւ մշակույթի եւ սպորտի ոլորտներին։
Կարծիքներ