Բայդենի որդին միլիոնավոր դոլարների գործարքներ է կնքել ռուսաստանցի ձեռնարկատիրուհու հետ
ԱՄՆ հանրապետական սենատորները հայտարարել են, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, միլիոնավոր դոլարների գործարքներ է կնքել ռուսաստանցի ձեռնարկատիրուհի Ելենա Բատուրինայի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ հանրապետականներ Ռոն Ջոնսոնի և Չակ Գրասլիի, 2014թ.-ի փետրվարի 14-ին Բատուրինան 3.5 միլիոն դոլար է փոխանցել Rosemont Seneca Thornton LKC-ի բանկային հաշվին՝ խորհրդատվական ծառայությունների համար: Ներդրումային ընկերության համահիմնադիրը Հանթեր Բայդենն է:
Նրանք նշում են, որ 2015թ.-ի մայիսի 6-ից դեկտեմբերի 8-ը Բատուրինան 392 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր հաշվով 11 փոխանցում է կատարել BAK USA LLC ընկերությանը պատկանող հաշվին:
Նշվում է, որ խոսքը ամերիկյան Բուֆալո քաղաքում գործող ստարտափի մասին է, որը չինացի անանուն գործընկերների հետ համատեղ պլանշետներ է արտադրում: Ընկերությունը սնանկության մասին հայտարարել է 2019թ.-ի մայիսին:
Կարծիքներ