Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը ԼՂ հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան

Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը ԼՂ հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում դեռ շարունակվում է:

«Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է. մարդկության դեմ հանցագործություն։ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-նշել է Մարուքյանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում