Ջամայկայի իշխանությունները մտադիր են երկիրը հռչակել հանրապետություն

Ջամայկայի իշխանությունները մտադիր են երկիրը հռչակել հանրապետություն

 Ջամայկայի ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին զրկելով Կարիբյան ավազանի պետության ղեկավարի կարգավիճակից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The Gleaner-ը։

Այդ մտադրության մասին վարչապետ Էնդրյու Հոլնեսը հայտարարել է թագուհու թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի հետ հանդիպմանը, որը պաշտոնական այցով եղել է Ջամայկայում։ «Մենք առաջ ենք շարժվում և մտադիր ենք որքան հնարավոր է շուտ իրականացնել մեր իրական հավակնությունները՝ որպես անկախ, զարգացած և բարգավաճ երկիր», - ասել է վարչապետը։

Թագավորական ընտանիքի անդամի այցը հակագաղութային բողոքի ցույցեր է առաջացրել, որի մասնակիցները պահանջում են փոխհատուցում Մեծ Բրիտանիայից ստրկության համար և արագացնել Ջամայկայի վերածումը հանրապետության։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում