Սախալինում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները ուրբաթ ժամը 08:52-ին (Հայաստանի ժամանակով 01:52-ին) Սախալինում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Կղզու բնակիչները ցնցումներ են զգացել, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոգլիկի շրջանի Վենսկոյե գյուղից 26 կիլոմետր դեպի արևելք՝ 5 կիլոմետր խորության վրա»,- հայտնել են մասնաճյուղում։
Սեյսմոլոգների տվյալներով՝ տարածքի բնակիչները ցնցումներ են զգացել 3-4 բալ ուժգնությամբ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Կարծիքներ