Գյումրիում 4-րդ հարկից 6-ամյա երեխա է ընկել ներքեւ. երեխան կոմայի մեջ է. Գեւորգ Դերձյան
Գյումրիում՝ նախօրեին 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ:
Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:
Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ եւ այլ վնասվածքներ։
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- գրել է նա։
Կարծիքներ