Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է tr.euronews.com-ը:
ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Յուջելին վճարել 12 հազար 300 եվրո բարոյական փոխհատուցում և 1000 եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:
Գերմանացի լրագրողը ձերբակալվել էր 2017թ.-ին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից տեղի ունեցող մասսայական բռնաճնշումների և ձերբակալությունների շրջանում:
Յուջելը մեղադրվում էր ահաբեկչական խմբավորումների քարոզչության շինծու մեղադրանքով:
Գերմանացի լրագրողը Թուրքիայում մեկ տարի գտնվել է նախնական կալանքի տակ, վերադարձել Գերմանիա։
Կարծիքներ