Իրաքի արևելքում ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Առնվազն 12 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Իրաքի արևելյան Դիյալա նահանգի գյուղերից մեկի վրա զինված հարձակման հետևանքով։ Այդ մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է SHAFAQ News տեղական լրատվական պորտալը :
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Ալ-Միկդադիյա քաղաքի մոտ (Բաղդադից մոտ 110 կմ հեռավորության վրա)։ ԻՊ-ի զինյալները հարձակվել են փոքր Ալ-Ռաշադ գյուղի մի խումբ երիտասարդների վրա, ինչպես նաև սկսել են տարբեր տեսակի զենքերից անկանոն կրակել գյուղի բնակելի շենքերի ուղղությամբ։ Ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել այն բանից հետո, երբ գյուղ ժամանել են իրաքյան զորքերը, որոնք դիմակայել են հանցագործներին։
Աղբյուրը նշում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մինչ այժմ տուժած տեղի բնակիչների միայն մի մասն է տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։
Կարծիքներ