Փարիզում զինված տղամարդն ազատ է արձակել երկու պատանդներից մեկին

Փարիզում զինված տղամարդն ազատ է արձակել երկու պատանդներից մեկին

Փարիզի 12-րդ թաղամասում դանակով զինված տղամարդը պատանդ վերցրած երկու կանանցից մեկին ազատ է արձակել, հարձակվողի հետ բանակցությունները շարունակվում են։ ՏԱՍՍ-ի հաղողրդմամբ՝ այս մասին հայտնել է մետրոպոլիայի ոստիկանության պրեֆեկտուրան։

«Զինված տղամարդը հենց նոր ազատեց պատանդներից մեկին, նա չի տուժել: Արագ արձագանքման բրիգադը դեռ բանակցություններ է վարում», - Twitter-ում հայտնել են պրեֆեկտուրայի մամուլի ծառայությունից:

Երկուշաբթի գիշերը դանակով զինված տղամարդը Փարիզի արևելքում՝ Ալիգրե փողոցում գտնվող խանութում պատանդ է վերցրել երկու կնոջ։ Ոստիկանությունը կատարվածը չի համարում ահաբեկչություն և արդեն հետաքննություն է սկսել «առևանգում» վերտառությամբ։

Europe 1 ռադիոկայանի փոխանցմամբ՝ հարձակվողը 56-ամյա թունիսցի է։ Ոստիկանության ժամանումից հետո նա պահանջել է իրեն թույլ տալ խոսել Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիի հետ։ Արդարադատության նախարարության ղեկավարն ավելի ուշ համաձայնեց զրուցել նրա հետ։ Հաղորդվել է նաև, որ տղամարդն իբր տառապում է հոգեկան խանգարումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում