Բարսելոնան և Զենիթը հետաքրքրված են բրազիլացի հարձակվողի ծառայություններով
«Բարսելոնան» և «Զենիթը» հետաքրքրված են բրազիլական «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոյի ծառայություններով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջինիս ծառայություններն առաջարկել են կատալոնական ակումբին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զենիթը» պատրաստ է Ալբերտոյի տրանսֆերի դիմաց վճարել 15-20 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բրազիլական ակումբում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Կարծիքներ