Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ
Մինսկում չարտոնագրված բողոքի ակցիաների շուրջ 100 մասնակից բերման է ենթարկվել կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությանը:
Մայրաքաղաքի տարբեր շրջաններում եւ Բելառուսի որոշ քաղաքներում փոքրաթիվ խմբեր փորձել են հավաքվել, որոնք ներկայացել են չգրանցված խորհրդանիշերով եւ տարբեր կոչեր պարունակող պաստառներով:
«Չարտոնագրված միջոցառումների մասնակիցները բազմիցս նախազգուշացվել են հակաիրավական գործողությունների անթույլատրելիության մասին, որից հետո առավել ակտիվ անձինք բերման են ենթարկվել: Այժմ 100 քաղաքացու նկատմամբ ստուգումներ են անցկացվում գործող օրենսդրության շրջանակում»,-նշել են ոստիկանությունում:
Այնտեղ նաեւ ընդծել են, որ ոստիկանները շարունակում են պարզել քաղաքացիների ինքնությունը, որոնք ավելի վաղ մասնակցել են ակցիաներին եւ բերման չեն ենթարկվել:
Կարծիքներ